Ջերմաստիճանը կտրուկ կնվազի`ձյուն կգա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Այսօր լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` 16-19մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

«Նոյմբերի 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց Ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։ Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում, իսկ այսօր և նոյեմբերի 8-ի առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: