Վթար՝ Լոռու մարզում․ 2 վիրավորներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս

 

 

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Օձուն գյուղի խաչմերուկում, բախվել են «Opel Vectra» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, իսկ մյուսը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: