Քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկել 22-ամյա աղջկան. նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց​

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան թաղամասից, քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։​

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 22-ամյա Տաթևիկ Ա․-ն է։​

 

 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նրա հետ վիճաբանել են իր քավորն ու քավորկինը որի ընթացքում վերջիները Տաթևիկ Ա․-ին մի քանի անգամ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։​

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: