Տեսա հարևանուհիս աղացած միսը լցնում է սառույցի ամանի մեջ, ինքս էլ շտապեցի այդպես անել․ սրանից հետո դուք միշտ այդպես կանեք

Իսկ դուք ինչպե՞ս եք սառեցնում աղացախ միսը։ Հավանաբար, ամբողջությամբ տոպրակի մեջ դնելով, այնպես չէ՞։ Եվ մսից ինչ-որ բան պատրաստելու համար այն ամբողջությամբ պետք է նախօրոք հալացնել։

Իմանալով այս մեթոդի մասին, կարծում ենք՝ ինքներդ էլ կցանկանաք այն կիրառել։

Իսկ ինչպե՞ս անել։ Ամեն ինչ շատ պարզ է․ սառույցի ամանը ծածկել սննդային տոպրակով և մեջը աղացած միս լցնել։

Երբ բոլոր արկղիկները լցված լինեն, ծածկել ևս մի տոպրակով և ուղարկել սառցարանը։

Ցանկալի է օգտագործել սիլիկոնե սառույցի ամաններ, քանի որ դրանք կարող եք չծածկել սննդային տոպրակով, պարզապես լցնել միսը, դնել սովորական տոպրակի մեջ և ուղարկել սառցարանը։

Որոշ խանութներում վաճառվում են այսպիսի ամաններ․

Կարծում ենք, սրանք ավելի հարմար են։

Մսի սառեցման այս տարբերակը շատ հարմար է։ Կարող եք նախօրոք համեմել միսը, իսկ կոլոլակով ապուր պատրաստելու ժամանակ պարզապես հանել մի քանի խորանարդիկ և գցել եռացող ջրի մեջ։ Հալացնել ոչինչ պետք չէ, իսկ ապուրն էլ շատ արագ է պատրաստվում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում