Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարար – 24News

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը 7-րդ նիստում ներկայացրել է CEPA-ի նոր ճանապարհային քարտեզը
Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարար - 24News

Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ, և Հայաստանը բարեփոխումների իր օրակարգում առաջնային նշանակություն է տալիս եվրոպական չափանիշներին համահունչ անկախ, արդյունավետ ու հաշվետու դատական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը 7-րդ նիստում ներկայացրել է CEPA-ի նոր ճանապարհային քարտեզը, դրա իրականացման առաջընթացը և իրավական մոտարկման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Ի թիվս այլնի՝ նախարարի տեղակալը ներկայացրել է դատաիրավական և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները՝ հատուկ անդրադառնալով մինչդատական կալանքի կիրառման պրակտիկայի կատարելագործմանը, այլընտրանքային խափանման միջոցների ընդլայնմանը, ինչպես նաև այսօր ընդունված Կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններին և արդարադատության ոլորտի նոր ռազմավարական փաստաթղթի մշակմանը։

Աղբյուր՝ 24News

Լուսանկար՝ 24News։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: