Տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության 7-րդ նիստը, որը հիմնադրվել է ՀՀ–ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» շրջանակներում։ Կողմերը քննարկել են ռազմավարական օրակարգի իրականացման հաջող ընթացքը, ընդգծելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության ամրապնդումը։
ԵՄ-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ս.թ. մայիսի 4-ին և 5-ին համապատասխանաբար Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի հաջող հյուրընկալումը։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրագործելու ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը։
Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն ամրապնդվել է լրացուցիչ 18 միլիոն եվրոյով։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
