ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը դրական տեղաշարժ է որակել կազմակերպությունում նախագահելու՝ Երևանի և Բաքվի ցանկությունը։ Ըստ Լեբեդևի, ԱՊՀ տարածքում դրական փոփոխություններ են նկատվում, և առաջին անգամ Ադրբեջանն ու Հայաստանը հայտարարել են նախագահության իրենց իրավունքի մասին։
2027 թվականին կազմակերպությունում նախագահելու է Տաջիկստանը, որից հետո նախագահության էստաֆետը կանցնի Ադրբեջանին։ Լեբեդևը նաև բարձր է գնահատել 2026 թվականին Թուրքմենստանի նախագահությունը։
Աղբյուր՝ Mamul
Լուսանկար՝ Mamul։ Աղբյուրի նյութը
