Նոյեմբերի 19-ին Բանգկոկում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) տրանսպորտի հարցերով հինգերորդ նախարարական համաժողովին, որի ընթացքում ընտրվել է փոխնախագահ, վարել նիստերից մեկը և հանդես եկել ելույթով։
Նախարարի տեղակալը ներկայացրել է «TRIPP» ծրագրի առաջնահերթությունները, որոնք նպատակ ունեն բարելավել տարածաշրջանային տրանսպորտային կապերը։ Նա ընդգծել է տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացման ռազմավարական կարևորությունը, հատկապես ծովելք չունեցող երկրների համար, և կարևորել այլընտրանքային հաղորդակցության ուղիների զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը և միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։
Նրա ելույթում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և «TRIPP» ծրագրի նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդման և Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման գործում։
Աղբյուր՝ 24News
Լուսանկար՝ 24News։ Աղբյուրի նյութը
