Երևանում 14:15 ժամին Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցավ շղթայական ավտովթար, որի արդյունքում չորս մեքենա բախվեցին։ Mercedes G-ն դուրս եկավ երթևեկելի գոտուց և մխրճվեց ավտոպահեստամասերի խանութի մեջ, խանգարելով խանութի աշխատանքը և պատճառելով մեծ նյութական վնաս։
Shamshyan.com-ի հաղորդման համաձայն, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել։ Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմաց բախվել է 4 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ավտոմեքենաներից Mercedes G-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ավտոպահեստամասերի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու, ինչպես նաև տուժած՝ ավտոպահեստամասերի սրահի տիրոջ ինքնությունը։
Աղբյուր՝ News Armenia
Լուսանկար՝ News Armenia։ Աղբյուրի նյութը
