Նախատեսվում է ևս երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։
Նա նշել է, որ կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը գործում է բնականոն հունով, որևէ համակարգային խնդիր կամ փոխանցումների ուշացում ծրագրում չունենք, ավելին՝ ամեն ամիս ունենք ծրագրից օգտվողների և միջին հետվճարի աճ։
Իրենց հետվճարի չափի մասին տեղեկություն ստանալու համար կենսաթոշակառուները կարող են դիմել իրենց քարտը սպասարկող բանկին, կամ Միասնական սոցիալական ծառայություն։
Աղբյուր՝ News.am
Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը
TEMA.AM · Տեսանյութ
