2026 թ․ երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3 տրլն 379 մլրդ 757 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանահատվածի 3 տրլն 71 մլրդ 652.6 մլն ՀՀ դրամի համեմատ։ Կառավարության մամուլի ծառայությունը NEWS.am-ին տեղեկացնում է, որ նախորդ տարվա նույն ժամանահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․8%-ով։
2026 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 1 մլն 87 հազ. 578 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանահատվածի՝ 994 հազ. 867 ՀՀ դրամի համեմատ։
Աղբյուր՝ News.am
Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը
TEMA.AM · Տեսանյութ
