Քաշի կորուստը բավականին բարդ գործընթաց է, որը մեծ ջանքեր է պահանջում: Ցանկալի արդյունքին հասնելու համար մարդիկ տարբեր միջոցներ են օգտագործում, երբեմն դեղորայք են ընդունում:
Այս միջոցը օգնում է այրել ճարպերը գոտկատեղի, ազդրերի շրջանում: Պետք է ընդամենը պատրաստել կոճապղպեղի ջուր, որը լավացնում է մարսողությունը, նյութափոխանակությունը: Եվ եթե նյութափոխանակությունը լավ է կատարվում, ապա ավելորդ կիլոգրամներից ազատվելը դժվար չէ:
Կոճապղպեղի ջուրը օգնում է ազատվել գոտկատեղի, ազդրերի և մեջքի հատվածում կուտակված ճարպից; Առաջին իսկ մի քանի օրերի ընթացքում արդեն արդյունքը երևում է:
Կոճապղպեղի ջուրը կարգավորում է զարկերակային բարձր ճնշումը: Կոճապղպեղի ջուրը պարբերաբար օգտագործելը իջեցնում է զարկերակային ճնշումը, կանխում է թրոմբների առաջացումը:
Կոճապղպեղի ջուրը հանդիսանում է հակաօքսիդանտների հիանալի աղբյուր, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ:
Կոճապղպեղի ջուրը կարգավորում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, նվազեցնում է սիրտ-անոթային համակարգի հիվանությունների առաջացման ռիսկը: Պայքարում է ինֆեկցիաների դեմ: Հանում է բորբոքումը և հոդացավերը:
Ամեն օր կոճապղպեղի ջուր օգտագործելը լավացնում է մարսողությունը, սննդարար նյութերի յուրացումը:
Կոճապղպեղը հանդիսանում է մագնիումի և ցինկի, միներալների հիանալի աղբյուր, կանխում է խոլեստերինի կուտակումը զարկերակներում:
Բուժում է գրիպը և մրսածությունը, ամրապնդում է իմունային համակարգը:
Պատրաստման եղանակը
Կոճապղպեղի միջին չափի արմատը բաժանել բարակ մասերի, լցնել 5 լ եռացող ջրի մեջ, եփել միջին կրակի վրա 10-15 րոպե, քամել և թողնել սառչի, այնուհետև ավելացնել 0,5 կիտրոնի հյութ:
Խմել 1 բաժակ առավոտյան նախաճաշից առաջ և երեկոյան քնելուց առաջ: