«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ և չի կարող քննարկվել Սահմանադրության ներկայացված նախագիծը։
Կուսակցությունը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը և այն ընդունելի դարձնել։
Գործող իշխանության հետ միայն մեկ հարց կարող է քննարկվել․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, որը կարող է դառնալ պետականության պահպանման ու վերականգնման մեկնարկային կետ։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
