Հոբելյանական 70-րդ «Միս Տիեզերք» մրցույթում, որն անցկացվել է Իսրայելում, ամենագեղեցիկ կնոջ տիտղոսին արժանացել է 21-ամյա հնդկուհի Հարնաազ Սանդհուն:
Նշենք, որ Սանդհուն 3-րդ հնդկուհին է, որն արժանացել է «Միս Տիեզերք» տիտղոսին: Նրանից առաջ հաղթել են Այշվարիա Ռայն ու Պրիանկա Չոպրան՝ 1994 ու 2000 թվականներին:
«Հավատն անտեսանելի է, այն զգում են: Ես հավատում եմ Աստծուն, ընտանիքիս ու այն օրհնանքներին, որոնք ընծայել եք ինձ: Ինձ դուր եկավ ուղևորությունն ու արդեն մոտենում եմ այդ գեղեցիկ մրցույթի վերջնագծին: Ուզում եմ իմանաք, որ ամեն մեկիդ շնորհակալ եմ փորձառության համար, որը ստացել եմ այս 1,5 ամսվա ընթացքում: Արդեն հաղթող եմ, քանի որ ձեզ ունեմ»,- իր միկրոբլոգում գրել է Հարնաազ Սանդհուն:
Հնդկուհին շատ հուզիչ ելույթ է ունեցել նաև հենց մրցույթի ժամանակ, ինչը ևս օգնել է հաղթել: Սանդհուն կոչ է արել երիտասարդներին հավատալ սեփական ուժերին, չհամեմատել իրենց ուրիշների հետ, չհանձնվել ու չանտեսել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:
Մրցույթում հաղթողի կոչման համար պայքարել են 80 գեղեցկուհիներ: