6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասի Ելիզովո քաղաքի մերձակայքում նոյեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով ժամը 17:15-ին, 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալները։

Երկրաշարժի օջախը գտնվել է 188,4 կմ խորության վրա։ Նախնական տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 53,72 և արևելյան երկայնության 158,08 աստիճանների հատման կետում։

Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը հայտնել էր 6,2 մագնիտուդով երկրաշարժի մասին։

TEMA.AM · Տեսանյութ

Դիտել YouTube-ում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: