Խորոված սոխ՝ դեղերի փոխարեն հենց այս բանջարեղենը կարող է հրաշքներ գործել

Դուք, անշուշտ, լսել եք գլուխ սոխի օգտակար հատկությունների մասին: Սովորաբար խոսում են հում բանջարեղենի օգտակարության մասին, և շատերը սխալմամբ ենթադրում են, որ սոխի օգտակար հատկությունները նվազում են ջերմային մշակման դեպքում: Բայց դա այդպես չէ: Սոխը խորովելու դեպքում գոլորշիանում են միայն եթերային յուղերը, իսկ բուժիչ հատկություններն ավելանում են:
Խորոված սոխը շատ առավելություններ ունի հումի նկատմամբ. այն քաղցրություն է ձեռք բերում և տհաճ հոտ չի թողնում:

Ընդհանուր կանոններ.

Սոխը 15-30 րոպե խորովեք կճեպով՝ 100–150 °C ջերմաստիճան ապահովող ջեռոցում կամ վառարանում.
Սոխի կեսը կերեք առավոտյան՝ քաղցած վիճակում, մյուս կեսը՝ երեկոյան՝ քնելուց 2-3 ժամ առաջ.
Կարելի է խորոված սոխն օգտագործել որպես խավարտ՝ ձկան կամ մսի հետ:
Ի՞նչ օգտակար հատկություններ ունի խորոված սոխը.
1/2

Օգտակար է հատկապես շաքարային դիաբետով տառապող անձանց համար: Այն նվազեցնում եւ կարգավորում է գլյուկոզայի մակարդակը, ակտիվացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը եւ ինսուլինի արտադրությունը.

Խորոված սոխը նաեւ երկաթ է պարունակում, որն անհրաժեշտ է մարմնի բոլոր համակարգերի եւ օրգանների կանոնավոր աշխատանքն ապահովելու համար

Օգտակար է թոքաբորբի եւ բրոնխիտի դեպքում, համարվում է անվնաս միջոց ե՛ւ մեծահասակների, ե՛ւ երեխաների համար

Խորոված սոխը բարձրացնում է արյան մակարդելիությունը

Ինֆարկտից եւ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում խորոված սոխ օգտագործել ամեն օր: Այն օգնում է մաքրել անոթները եւ ազատվել աթերոսկլերոտիկ վահանիկներից

Սոխն օգնում է կարգավորել արյան ճնշումը, նաեւ թեթեւացնել միգրենի ցավերը

Խորոված սոխը կարելի է ոչ միայն ուտել, այլեւ օգտագործել որպես քսուք: Սոխի խյուսը կապեք խոցի կամ վերքի վրա՝ առողջացման գործընթացն արագացնելու համար

Խորոված սոխով կոմպրեսը հակաբակտերիալ լավ միջոց է: Դրանով կարելի է բուժել նաեւ թութքը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: