Անկեղծ խոստովանեք, հավանաբար դուք նույնպես երբեմն ծուլանում եք տանը ուտելիք պատրաստել ու սառցարանից հանում եք խանութից գնված պելմենիները: Բայց արդյո՞ք երբևէ մտածել եք՝ պետք է սառեցրած պելմենին լվանալ եփելուց առաջ, թե՝ ոչ: Պատասխանը միանշանակ է՝ այո:
Թվում է, թե ավելի պարզ բան չկա, քան պելմենի եփելը: Բայց մտածեք, թե որքան հաճախ է պատահում, որ դրանք եփվելու ընթացում ճաքում են, քանդվում: Իսկ դա մի պարզ գաղտնիք չիմանալու պատճառով է լինում:
Բանն այն է, որ և տանը, և արտադրամասում պելմենիներն ուղարկվում են սառցարան: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով խմորը ճաքճքում է և պելմենիները քանդվում են: Միջուկը լցվում է ջրի մեջ, խմորը կտոր—կտոր լինում…