Մինչև այս միջոցի մասին իմանալը ես շատ եմ տառապել, որքան անքուն գիշերներ եմ անցկացրել ցավից տնքալով, չգիտեի ինչպես ազատվել այդ տառապանքից: Բազմաթիվ միջոցներ եմ փորձել և վերջապես այս միջոցի օգնությամբ կարողացա ազատվել ցավից:
Թասի կամ դույլի մեջ լցնել 2-3 լ տաք ջուր, այդ ջրի մեջ լցրել եմ տնտեսական օճառի քերուկ, (ձեռքի սովորական օճառը պիտանի չէ այս դեպքում), որպեսզի ջուրը դառնա սպիտակ, ինչպես կաթը:
Ավելացնել մեկ ճաշի գդալ սննդային սոդա և մեկ ճաշի գալ ծովի կամ սովորական աղ, խառնել, որ լավ լուծվի, ջրին ավելացնել եռման ջուր, որ ոտքերը հնարավոր լինի պահել մեջը, ավելացնել 10 կաթիլ յոդ:
Ոտքերը պահել այդ ջրի մեջ 15 րոպե և ոչ մի րոպե ավել, այլապես հնարավոր է հակառակ պրոցես: Ոտքերը չորացնել սրբիչով և մերսող շարժումներով քսել կրեմ, կամ ձիթայուղ, հագնել բրդե գուլպա և պառկել քնելու:
Այս լուծույթը օգտագործել 3 անգամ, ամեն անգամ ավելացնելով եռման ջուր և 10 կաթիլ յոդ:
3-րդ անգամից առաջ պատրաստել նոր լուծույթ:
Կատարել 10-12 պրոցեդուրա, այնուհետև դադար տալ և կրկնել:
Հիշեցում. երակների վարիկոզ լայնացման և թրոմբոֆլեբիտի դեպքում լուծույթը չի կարելի շատ տաք անել: