Վերջապես. Կառավարությունը հաստատեց՝ կենսաթոշակները կբարձրանան

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա.որոշումնընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 28 հազար 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

Կբարձրանա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմիզինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
աառաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն)
բ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն)
գ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորականկենսաթոշակի չափը կդառնա 30 000 դրամ՝ 27 000 դրամի փոխարեն։

Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, իսկհաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 000 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում