Էլմեր Ալվարեսը աղքատ մուրացկան էր, ում գրպանում չկար անգամ մի մետաղադրամ: Նա ապրում էր փողոցում…
Մի օր «զբոսանքի» ժամանակ նա պատահաբար տեսավ գետնին ընկած մի թուղթ: Ոչ մի բան չկասկածելով՝ նա բարձրացրեց թուղթը ու պարզվեց, որ դա 10 000$ դրամական չեկ էր: Մարդկանց մեծամասնությունը դա որպես ճակատագրի նվեր կընկալեին, բայց Էլմերն այլկերպ վարվեց:
Չեկի վրա հնարավոր էր կարդալ սեփականատիրոջ անունն ու ազգանունը: Ալվարեսը դիմեցիր ծանոթներից մեկին, որ վերջինս օգնի գտնել չեկը կորցրած կնոջը: Պարզվեց, որ նա անշարժ գույքի գործակալության տնօրեն էր: Հոսքին ու Էլմերը հանդիպեցին, նույն օրը տղամարդը վերադարձրեց չեկը:
Կինը, մեղմ ասած, շոկի մեջ էր: Նա տպավորված էր մուրացկանի արարքից: Պարզվեց, որ Հոսքին ինքն էլ ժամանակին անտուն ու աղքատ է եղել, սակայն կարողացել է սովորել և բացել սեփական բիզնեսը:
Կինը Էլմերին անշարժ գույքի ոլորտում մասնագիտանալու իր դպրոցում անվճար սովորելու հնարավորություն տվեց և վերջում էլ շռայլ պարգևատրեց: Դրանից հետո ընկերությունը Էլմերին անվճար կացարան տրամադրեց:
Չեկը վերադարձնելիս տղամարդը չէր էլ մտածում, որ կարող է ճակատագրից նման նվեր ստանալ: Բայց նա արեց դա, և պարգևատրվեց մաքուր սիրտ ունենալու համար…