Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ է ասել ամուսնու՝ պաշտոնից ազատվելուց հետո Հայկ Մարությանի կինը․ ահա նրա պատասխանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երեւանի ավագանին անվստահություն էր հայտնում, մենք կապ հաստատեցինք Մարությանի կնոջ՝ ազգությամբ չեխ Իվա Մարությանի հետ։ Հարցրինք` մնալո՞ւ եք Հայաստանում, թե՞ կհեռանաք երկրից, եթե Մարությանը պաշտոնանկ արվի։ Քաղաքապետի կինն ասաց․

«Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում, մենք մշտապես՝ ամբողջ մեր կյանքում ապրելու ենք այստեղ»։

Իսկ մտավախություն չունե՞ք, որ հայտնի ձեռագրով իշխանությունները քրեական գործեր կհարուցեն Ձեր ամուսնու նկատմամբ, հետապնդումներ կսկսեն, ի՞նչ կանեք այդ դեպքում։

«Մենք շատ ամուր ընտանիք ենք և ամեն ինչի պատրաստ ենք, ոչ մի բանից չենք զարմանում, այնքան բան ենք տեսել մեր կյանքում, մեր տրամադրությունը շատ բարձր է, և մենք ազնիվ մարդիկ ենք ու գիտենք, որ վերջում արդարությունը հաղթում է։ Ես, համենայն դեպս, էդ հավատքն ունեմ, այսինքն՝ մենք ոչ մի բանից չենք վախենում»։

Իսկ սպասելի՞ էր Ձեզ համար այս պրոցեսը։

«Եթե ոչ մի բանից չենք զարմանում, ուրեմն երևի սպասելի էր նաև»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: