Իսկական հիթ ցանկացած սեղանի վրա․ աղցան «Գուրման»՝ համից չեք կշտանա

Պատրաստեք աղցան Գուրման հավի մսով։ Այն այնքան համեղ է ու քնքուշ, որ անմիջապես դառնում է իսկական հիթ ցանկացած սեղանի վրա։

Անհրաժեշտ բաղադրիչներ` հավի կրծքամիս 300գր․, սունկ (թարմ) 250գր․, լոլիկ 2 հատ, կոշտ պանիր 250գր․, սոխ 1 հատ, մայոնեզ 300գր․։

Պատրաստման եղանակը՝

Կտրել սոխը կիսաօղակներով և տապակել կարագի մեջ: Քանի դեռ սոխը տապակվում է, սունկը մանր կտրատել և ավելացնել սունկին։

Հավի միսը մանր կտրատել։ Կտրել լոլիկը բարակ շերտերով կամ կիսաշրջաններով: Պանիրը քերել։

Կարելի է նաև հավաքել աղցանը: Կաղապար կարելի է կտրել ստվարաթղթից կամ եթե կա բացվող օղակ՝ ավելի հարմար կլինի:

Օղակը դնել ափսեի մեջ և շարել շերտերը։ Առաջին շերտը կլինի հավի միսը, քսել մայոնեզ։ Հաջորդ շերտը սոխով սունկը լցնել և մայոնեզ քսել։ Հետո լոլիկը, նորից մայոնեզը: Վերջին շերտը կլինի քերած պանիրը։ Թողնել, որ աղցանը մի քիչ մնա սառնարանում և մատուցել։

Բարի ախորժակ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: