Դուք թափում եք սուրճի նստվածքը, բայց չեք էլ պատկերացնում՝ ինչ կարևոր հատկություններ այն ունի․ ահա դրանք

Կարդալով այս հոդվածը, կդադարեք դեն նետել սուրճի նստվածքը և կսովորեք այն ճիշտ կիրառել՝ դրանից օգուտ ստանալով:

Կան շատ միջոցներ․ օրինակ՝ աչքերի շուրջ մուգ շրջաններից ազատվելու համար
սուրճի նստվածքը խառնեք կոկոսի յուղի հետ և քսեք աչքերի շուրջ, թողեք 20 րոպե և լվացեք դեմքը: Լավ արդյունքների հասնելու համար կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 2 անգամ:

Արագացնել մազերի աճը․ սուրճի նստվածքով մերսեք գլխի մաշկը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խթանել մազերի աճը և ազատվել մահացած բջիջներից:

Ներկել հին փայտե աթոռը․ պետք է խառնել 1ճ.գ. սուրճը և սպիտակ քացախ, քսել հին աթոռին: Թողնել 1 օր և հաջորդ օրը մաքրել խառնուրդի մնացորդները:
Նվազեցնել ցելյուլիտը․ սուրճի նստվածքով մերսեք խնդրահարույց հատվածները, դա կօգնի ավելի քիչ նկատելի դարձնել ցելյուլիտը:
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում