Բաղադրիչներ՝
200 գ խաշած տավարի միս ,2 թարմ վարունգ, 2 լոլիկ, 4 խաշած ձու, 2-3 կարտոֆիլ, 200 գ մարինացված ոլոռ, սև և կարմիր պղպեղներ,աղ, սամիթ, մայոնեզ։
Պատրաստման եղանակը՝
Վարունգը կտրատել՝ նախ շրջանաձև, ապա երկարությամբ։ Լոլիկի միջուկը հանել և երկարությամբ կտրատել։ Միսը միջին երկարությամբ կտրատել։ Ձվի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել, առանձին—առանձին անցկացնել քերիչով։ Դեղնուցին ավելացնել մի փոքր կտրտած սամիթ, 0,5 թ/գ մայոնեզ, խառնել, փոքրիկ ձվերի տեսք տալ և մինչև աղցանի պատրաստ լինելը թողնել սառնարանում։
Կարտոֆիլն անցկացնել քերիչով (ավելի հարմար է օգտագործել կորեական աղցանի պատրաստման համար նախատեսված քերիչ): 2-3 անգամ լավ լվանալ սառը ջրի մեջ, որպեսզի օսլան դուրս գա և չորացնել սննդային անձեռոցիկներով կամ սրբիչով։
Թավայի մեջ ձեթ լցնել, կարտոֆիլը մաս—մաս տապակել լավ տաքացած ձեթի մեջ (ձեթըպետք է ծածկի կարտոֆիլը), հանել, լցնել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղայնությունը դուրս գա։
Բոլոր կտրատած բաղադրիչները, նաև ոլոռը`խառնել իրար, ավելացնել մայոնեզ, համեմել աղով և պղպեղներով։
Աղցանը տեղափոխել մատուցվող ափսեյի մեջ, կենտրոնում մի քիչ փոսիկ թողնել (բնիտեսքվ), ամբողջ աղցանը պատել տապակած կարտոֆիլով, փոսիկի մեջ 2-3 թև հազար դնել, ձվի դեղնուցով պատրաստած ձվիկները դնել հազարի տերևների վրա
Եվ ահա` պատրաստ է…