Իսկ Դուք գիտեիք, որ մազերը հաճախ ներկելը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ

Մազերը հաճախ ներկելը կարող է քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ։ Այս մասին է վկայում այն հետազոտությունը, որն իրականացրել են Princess Grace Hospital կլինիկայի բրիտանացի գիտնականները։

Պրոֆեսոր Քեւան Մոքբելի գլխավորությամբ իրականացված հետազոտության արդյունքները հրապարակվել են The Times ամսագրում։

Գիտնականները նախկինում էլ են առաջ քաշել հիպոթեզ այն մասին, որ կրծքագեղձի քաղցկեղը կարող է կապակցված լինել մազերը հաճախ ներկելու հետ։ Բրիտանացի մասնագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեկան ընդամենը վեց անգամ մազերի ներկի գործածումը 14 տոկոսով բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Վերլուծելով կրծքագեղձի քաղցկեղից տառապող կանանց հիվանդությունների պատմությունները՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մազերի ներկերի բաղադրության մեջ մտնող սինթետիկ նյութերը վնասակար են։

Ըստ հետազոտությունների՝ գլխի մաշկի էպիթելային հյուսվածքն ունակ է կլանել այդ թունավոր նյութերը, նաեւ՝ կուտակել դրանք կանոնավոր ներկելու դեպքում։

Արդյունքում, դա կանանց սպառնում է չարորակ ուռուցքների զարգացման հավանականությամբ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում