Օրերս Հայաստանում միասեռական զույգ է նշանվել և այդ մասին հայտնել իր տիկտոկյան էջում։ Թայլանդացի և նիդերլանդացի միասեռական զույգը ծանոթացել է Հայաստանում, նշանվել տոնական օրերին։
Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը կոշտ է արձագանքել զույգի տեսանյութերին։ Նախորդ տարվա հուլիս ամսից Թայլանդից Հայաստան ժամանած միասեռական տիկտոկերը դեռ հուլիսին հայտարարել է, որ զուգընկեր է փնտրում։
Հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ նա արդեն գտել է իր զույգին։ Տեսանյութերում նրանք ցույց են տալիս իրենց մատանիները, որից պարզ է դառնում, որ զույգը նշանվել կամ ամուսնացել է։
Միասեռական զույգը Հայաստանում Ամանոր է նշում, ժամանակ անցկացնում և Տիկ Տոկ սոցիալական հարթակում ակտիվ կերպով հրապարակում իրենց առօրյան։ Տեսանյութերից մեկի մեկնաբանություններում, որտեղ միասեռական զույգը Հանրապետության հրապարակի եղևնու մոտ լուսանկարվում է, արձագանքել է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը։
«Մենք իրավունք չունենք այսպես այլասերևածներին թողնել մեր սուրբ երկրում՝ հայկական հողի վրա»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է Արզաքանցյանը։