Ձյուն կտեղա, սաստիկ ցուրտ կլինի․ Հայաստանում եղանակը կցրտի մինչև․․․

Հանրապետության տարածքում hունվարի 10-ի գիշերը, 11-ին, 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի և 13-ի գիշերը կբարձրանա 3-5, 13-ի ցերեկը և 14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 11-12-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում