Վերջապես․ հայտնի է դարձել հшվը պшտրшստելու KFC-ի գшղտնի բաղшդրшտոմսը․ ահա թե ինչպես պետք է պատրաստել անմահական ուտեստը

Տևական ժամանակ, սկսած 1940 թվականից, KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը, բայց մի օր Chicago Tribune թերթը հրապարակեց «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը։ Բաղադրատոմսը գաղտնի վերցրել էին KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ օրագրից:

Ահա բաղադրատոմսը՝

Բաղադրիչները` ալյուր – 2 բաժակ, աղ – 2/3 ճ/գ, ուրցի չոր տերևներ – 1/2 ճ/գ, ռեհանի չոր տերևներ – 1/2 ճ/գ, խնկածաղկի (սուսամբար) չոր տերևներ – 1/3 ճ/գ, աղացած սև պղպեղ – 1 ճ/գ, չոր մանանեխ – 1 ճ/գ, կարմիր քաղցր պղպեղ – 4 ճ/գ, սխտորի աղ – 2 ճ/գ, աղացած կոճապղպեղ – 3 ճ/գ, աղացած սպիտակ պղպեղ – 3 ճ/գ, անյուղ սերուցք – 1 բաժակ, հարած ձու – 1 հատ, հավ՝ կտրատված մասերի, կանոլայի յուղ։

KFC отмечает 10-летие в России праздничными акциями

Պատրաստման եղանակը՝

Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը և բոլոր համեմուքները։ Մեկ այլ տարայի մեջ հարել սերուցքն ու ձուն։ Հավը 20-30 րեպո պահել այդ խառնուրդի մեջ, այնուհետև հավը դուրս բերել այդ խառնուրդից և սպասել մինչև ավելցուկը հոսի: Թաթախել հավը ալյուրի և համեմունքների խառնուրդի մեջ, թափահարել ավելցուկը: Դնել հավը ցանցի վրա և թողնել 20 րոպե: Հաստ պատերով կաթսայի մեջ 7-8 սմ բուսայուղ լցնել և տաքացնել, երբ լավ տաքանա կրակն իջեցնել միջին բարձրության և տապակել կտորներն առանձին -առանձին։ Տապակելու ընթացքում 1 անգամ շրջել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում