Այսքան ժամանակ չեք իմացել, որ ուտելով այս մթերքները վնասում եք Ձեր ապագա երեխային․ շտապ հրաժարվեք դրանցից

Գիտնականները խորհուրդ են տալիս ապագա մայրիկներին ուշադրություն դարձնել, թե որքան ճարպ են նրանք օգտագործում։

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի պարզեն, թե ինչպես է սնունդն ազդում է ապագա մայրիկի առողջության վրա։ Նրանք եկել են ցնցող եզրահանգման։ Այսպես, ԱՄՆ–ի Baylor College of Medicine բժշկական քոլեջի փորձագետները պարզել են, որ մեծ քանակի ճարպ պարունակող սնունդը, որն օգտագործում են հղիները, կարող է հանգեցնել ապագա փոքրիկի ստամոքսի լուրջ խնդիրների։

Yerevan.Today | Մեկնարկել է հղի կանանց ուղղված ծրագրով վճարումների  գործընթացը

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետազոտել են 157 կանանց և նրանց նորածիններին` մասնավորապես հետազոտելով նրանց կղանքը։ Հղիության ընթացքում գիտնականները նաև տվյալներ են հավաքել այն մասին, թե ինչ սնունդ են օգտագործել ապագա մայրերը։

Արդյունքում, նրանց հաջողվել է պարզել, որ հղիության ժամանակ մեծ քանակի ճարպ և շաքարավազ պարունակող սնունդ օգտագործող կանանց փոքրիկները ստամոքսի հետ կապված խնդիրներ են ունեցել լույս աշխարհ գալուց հետո, նրանց աղիներում բացակայել են օգտակար մանրէները, ինչն էլ հանգեցրել է մարսողության խանգարման։

«Բժիշկներն ավանդաբար խորհուրդ են տալիս օգտագործել երկաթ և ֆոլաթթու` մայրիկի և փոքիկի առողջությունն ապահովելու համար։ Սակայն մենք կարծում ենք, որ հարկավոր է անմիջապես վերանայել խորհուրդներն ու հայտարարել հղիության ժամանակ ճարպերի օգտագործման սահմանափակման մասին»,– նշում է պրոֆեսոր Քերսթի Ագաարդը:

Խորհուրդ է տրվում օրական օգտագործել 20–35% ճարպ։ Սակայն պարզվում է, որ ապագա մայրերն օրական օգտագործում են միջինը 55,2% ճարպ։ Հետազոտության երկրորդ փուլում գիտնականներն անցկացրել են նորածինների ԴՆԹ–ի անալիզ և պարզել, որ հղիության ընթացքում մեծ քանակի ճարպ պարունակող սննդամթերքի, մասնավորապես` տապակաների, խմորեղենի, քաղցրի ու fast food–ի օգտագործումն ազդում է փոքրիկի ստամոքսի վրա։

Գիտնականները, մասնավորապես, կարծում են, որ այդ երեխաները մարսողության հետ կապված խնդիրներ կունենան ողջ կյանքի ընթացքում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում