Աբորտն ինչ-որ կերպ արեց, տենց էլ կուսաթաղանթը կարեց. Լյուսի Քոչարյանը՝ 15-ամյա հայ աղջկա պատմության մասին

Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող, ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage մրցանակի դափնեկիր Լյուսի Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Թե ինչ ա անում Հայաստանի հասարակությունը բռնության ենթարկված ու չկույս աղջիկների հետ։ Ուր ա հասցնում նրանց փսիխիկան ու ոնց ա մթագնում գիտակցությունը։
Ի դեպ, հայկական քստմնելի կուսաթաղանթաբանության մասին մի բան էլ ես պատմեմ։
Վերջերս 15-ամյա աղջիկ էր գրել. «հղի եմ, մայրս չգիտի, ուզում եմ աբորտ անեմ, մամայիս չեմ կարող ասեմ, կսպանի, ում դիմեմ, ինչ անեմ, մի բան ասեք, մի բանով օգնեք»։

( Ի դեպ, տենց ամիս չկա, որ հղի կամ հղիության կասկածով 15-18տ. աղջիկ չգրի էստեղով կամ ինստագրամով։ Գուշակեք ինչի՞. ճիշտ ա, որովհետև սեռ. դաստիարակություն/ կրթություն չեն ստանում։ Փոխարենը մայրերը սպառնում են, որ կսպանեն):
Ես էլ, գինեկոլոգ ընկերուհիս էլ բացատրեցինք, որ հնարավոր չի առանց մոր ստորագրության աբորտ անել։ Նա մոր հետ չգնաց գինեկոլոգի մոտ, վոոբշե չգրեց, չերևաց։ Ահագին ժամանակ ձայն-ձույն չկար։

Որոշ ժամանակ անց գրեց. «ինձ գինեկոլոգի համար կտա՞ք, որ գնամ մոտը, կուսաթաղանթս կարի»։ Էն որ՝ խղճահարությունից ու նեռվայնությունից ձախ աչքս թրթռաց։

Առաջարկեցի, որ իր համար անվճար հոգեբան գտնեմ, տրավմայի հետ աշխատեն, ինքնագնահատականը վերականգնեն և այլն։
Ասեց՝ «չէ, տենց չեմ ուզում, ինձ գինեկոլոգի կոնտակտ տվեք»։ Դե տվեցի։ Արդեն ուրիշ գինեկոլոգի։Էլ չգրեց։ Ենթադրում եմ՝ ոնց աբորտն ինչ-որ կերպ արեց, տենց էլ կուսաթաղանթը կարեց։
Ու էդ աղջիկը որևէ յեզաբնույթի հետ ա պսակվելու՝ որպես կույս։ Ու էդ տղամարդը չի իմանալու, որ իր ընտրած սուրբ կուսաթաղանթով կինը ոչ միայն կույս չի, այլ արդեն հասցրել ա հղիանալ ու աբորտ անել։
Սա էլ, էս սքրիների աղջիկն էլ հայկական խեղաթյուրված արժեհամակարգի դասագրքային օրինակներ են։
Սրանք պետք ա դառը դաս լինեն հիմիկվա ծնողների համար, որ էսպես չվարվեն իրենց տղա ու աղջիկ զավակների հետ»։

Լյուսին նաև սքրիններ է ներկայացրել տվյալ աղջկա նամակներից.

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում