Փաշինյանն այս պահին դեռ չի այցելել Սուրեն Պապիկյանի հարսանյաց միջոցառմանը․ հայտնի է պատճառը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 22-ին, տեղի է ունենում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պսակադրության արարողությունը:

Ժամեր առաջ Գեղարդի վանական համալիրում Պապիկյանն ու իր ընտրյալ ստացել են Աստծո օրհնությունը, իսկ այս պահին արդեն «Փարավոն» ռեստորանային համալիրում ընթանում է հարսանյաց խնջույքը: Այն վարում է դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնջույքին հրավիրված են բազմաթիվ պետական և քաղաքական այրեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և այլք: Հրավիրյալների թվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ըստ կայքի տեղությունների՝ նա դեռ չի ժամանել հանդիսության սրահ, քանի որ գործադիրի ղեկավարը Կառավարությունում այս պահին անցկացնում է խորհրդակցություն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: