Ֆարինգիտի բուժման բնական միջոց, կոկորդը բուժելու և բորբոքումը կանխարգելելու համար

Ֆարինգիտի բուժման բնական միջոց, կոկորդը բուժելու և բորբոքումը կանխարգելելու համար։ Ֆարինգիտը կոկորդի լորձաթաղանթի բորբոքումն է և կոկորդի ցավի տեսակներից մեկը:

Ֆարինգիտի հիմնական ախտանշաններն են դժվարությամբ կուլ տալը, նշագեղձերի բորբոքումը և բարձր ջերմությունը:
Հասարակ միջոցներով բուժելու դեպքում ֆարինգիտը կարող է ժամանակի ընթացքում դառնալ քրոնիկ բնույթի, ինչի դեպքում հաբերը, թուրմերը և այլ դեղորայքն արդեն անօգուտ կլինեն:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ և բնական միջոց` կոկորդը բուժելու և բորբոքումը կանխարգելելու համար:

Կոկորդը բուժելու համար առաջին հերթին կարելի է սննդակարգի մեջ ներառել հիմքերի բարձր պարունակությամբ սնունդ:

Թարմ մրգեր (հատկապես ցիտրուսայինները) Բանջարեղեն ու կանաչեղեն Վարունգ Ձավարեղեն (շագանակագույն բրինձ, հնդկաձավար) Չրեր Սոխ

Ֆարինգիտի ժամանակ անհրաժեշտ է նաև շատ հեղուկ խմել և ողողումներ անել: Որոշ մթերքներ հատկապես լավ են թուրմ պատրաստելու և ողողումներ անելու համար:

Կոճապղպեղ (հում, մարինացված կամ շաքարավազով պատրաստված)

Կիտրոն (եթե կիտրոնը օրգանական է, ապա շատ օգտակար է դրա կեղևը) Մեղր (ցանկալի է օգտագործել բնական մեղր՝ առանց հավելումների)

Եզան լեզու (այն հարուստ է բուսական լորձով, որը փափկեցնում է կոկորդը) Փիփերթ (սա նույնպես պարունակում է բուսական լորձ)

Մատուտակ (հակացուցված է զարկերակային բարձր ճնշում ունեցողներին)

Կռատուկ (օգնում է վերականգնել ձայնը) Ակնամոմ (բնական հակաբիոտիկ միջոց է)

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: