Այլևս կшրիք չկա ամեն օր աղցան պատրաստել․ պшտրшստեք 1 անգամ և մшտուցեք ամեն օր․ սա իսկական փրկություն է տնային տնտեսուհիների համար

Բաղադրիչներ՝

1 կգ կաղամբ, 1 հատ գազար, 100 մլ ջուր, 50 գ շաքարավազ, 1 թ/գ աղ, 1 հատ բուլղարական պղպեղ, 1 ատամիկ սխտոր, 50 մլ ձեթ, 4 ճ/գ 6% քացախաթթու

Պատրաստման եղանակը՝

Կաղամբը կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ և մի փոքր ճզմել։

Պղպեղը երկարությամբ կտրատել և ավելացնել կաղամբին։

Գազարն անցկացնել քերիչով և ավելացնել ընդհանուր զանգվածին։ Սխտորը մանրացնել և ավելացնել աղցանին։ Ավելացնել քացախաթթու, ձեթ, տաք ջուր, լավ խառնել։ Ծածկել ափսեյով, վրան ջրով լի ապակե տարա դնել և 3-4 ժամ թողնել սառնարանում։

Կարող եք մատուցել, ինչպես նաև լցնել ապակե տարայի մեջ և մի քանի օր պահպանել սառնարանում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: