Տո՞ն, ի՞նչ տոն, ո՞ր բանակի, էն որ լկտիաբար զшվթեցիք ու քшնդեցի՞ք․ էս ինչ չшրիք էիք, որ եկաք ու դեռ կաք. հերոս Մխիթարի մոր գրառումը

44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը,  Հունվարի 28-ի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք․

Нет описания фото.

«Իմ անսահման կարոտի համար ու քո չապրած կյանքի համար ո՞վ պիտի պատասխան տա ՏՂԵՍ, ՏՂԵՐՔՍ։ Ախր ի՞նչ էին արել էս ջահել կյանքերը, որ տարաք ու սպանեցիք կանխամտածված։ Տո՞ն, ի՞նչ տոն, ո՞ր բանակի, էն որ լկտիաբար զավթեցիք ու քանդեցի՞ք, դուք դրա իրավունքը ունեի՞ք, հ՞ն, այ դասալիքների խուրձ, դուք էս ինչ չարիք էիք, որ եկաք ու դեռ կաք։ Ինչի դուք իրավունք ունե՞ք բանակի անունը տալու, դուք վաղուց արդեն պետքա ինքնասպան լինեիք, պարտված խեղկատակ իշխանություն։ Դուք անհայրենիք սրբապիղծներ եք, ովքեր 5000-ից ավել ՏՂՈԻ գլուխ ուտելուց հետո որոշում են թուրքի հետ բարեկամանալ։ Դուք մեզ հարցրել ե՞ք՝ մենք համաձայն ենք, թե՝ ոչ, ես ձեզ չեմ լիազորել իմ անունից բանակցել թուրքի հետ, այ թուրքի թերմածքներ։ Անիծվեք դուք ձեր հետնորդներով, անիծվեք երիցս, որ այսօր մեզ էս օրը չգցեիք»:

Возможно, это изображение (один или несколько человек)

Ավելի ուշ, տեղադրելով իր և Մխիթարի լուսանկարը, Աստղ Գալեյանը գրել է․

«Էս նկարի հետ կապված էնքան հիշողություն ունեմ, 28.01.2020թվ․ Ստեփանակերտ «Արմենիա մարիոթ» հյուրանոց, բանակի օրն էր, ՈՐԴԻՍ սերժանտի կոչում էր ստացել, դիրքի ավագ էր, գրկեցի ամուր ու ասեցի «Իմ սերժանտ Գալեյան», ասեց՝ մամ լավ, «հո գենեռալ չեմ», «կյանքս գենեռալից էլ գենեռալ ես», գենեռալները ղուրբան լինեն քեզ, ձեզ՝ ՏՂԵՐՔ․․․

Երանի էս օրը, երանի բաց չթողեի, երանի ես էլ երջանիկ մայրերի նման տորթով մտնեի ննջասենյակ ու շնորհավորեի, բայց ցավոք․․․ ես էլ այսօր հազարավոր մայրերի պես կգամ կգրկեմ սառած շիրմաքարդ ու միայն կողբամ։ Կներես ապրելուս համար»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում