Իմ 45 տարվա անփոխարինելի ընկեր… Սյուզան Մարգարյանի հուզիչ խոսքերը՝ Արթուր Գրիգորյանի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կյանքի 64-րդ տարում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը:

Հայ հայտնիները շարունակում են գրառումներ ու լուսանկարներ հրապարակել՝ ցավակցական և ափսոսանքի խոսքեր ասելով՝ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանը ինստագրամի իր էջում Արթուր Գրիգորյանի լուսանկարն է հրապարակել՝ կից գրելով.

«Իմ 45 տարվա անփոխարինելի, հարազատ, տաղանդաշատ ընկեր… հանգչիր խաղաղությամբ»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում