Քրտնարտադրությունը վկայում է, որ ունեք այս խնդիրները

Գիշերը տաք քրտինքից արթնանալն ամենատհաճ զգացողություններից մեկն է, որը կարող է ընդհատել հաճելի
քունը և ազդել ամբողջ օրվա տրամադրության վրա:Այս վիճակի բուժման համար հարկավոր է առաջին հերթին
պարզել, թե որն է առատ քրտնարտադրության պատճառը:

Իհարկե քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել կլիմայական պայմաններով, ծածկոցով կամ
նույնիսկ ներքնակով, սակայն եթե այն պայմանավորված չէ վերոնշյալ պատճառներից և ոչ մեկով, ապա ժամա-
նակն է օրգանիզմին ուշադրություն դարձնելուՁեզ ենք ներկայացնում 7 պատճառ, որոնցով կարող է պայմանա-
վորված լինել գիշերվա ժամերին նկատվող առատ քրտնարտադրությունը:


1. Դաշտանադադար

Դաշտանադադարի ժամանակ կանայք հաճախ են ունենում ջերմության զգացողություն, որը կարող է լինել նաև
գիշերվա ժամերին, ինչի հետևանքով քրտնարտադրությունն ուժեղանում է:

2. Դեղամիջոցներ

Առատ քրտնարտադրությունը կարող է նաև պայմանավորված լինել որոշ դեղամիջոցների ընդունմամբ: Նման
դեղամիջոցներից են հակադեպրեսանտների որոշ տեսակները, հոգեմետ դեղերը և նույնիսկ ասպիրինը:

3. Քաղցկեղ

Գիշերվա ժամերին ուժեղ քրտնարտադորությունը կարող է նույնիսկ լինել քաղցկեղի որոշ տեսակների (օր.՝
լիմֆոմա) վաղ ախտանշան: Քաղցկեղը նաև ուղեկցվում է քաշի անհասկանալի կորստով ու տենդով, որոնք
նույնպես կարող են հանգեցնել քրտնարտադրության ուժեղացման:

4. Վարակում

Այնպիսի վարակները, ինչպիսիք են տուբերկուլյոզը, թարախակույտերը, էնդոկարդիտը (սրտի փականների բոր-
բոքում) կամ նույնիսկ ՁԻԱՀ-ը, կարող են դառնալ առատ քրտնարտադրության պատճառ:

5. Անհանգստություն

Քրտնարտադրության պատճառ կարող են հանդիսանալ նաև սթրեսն ու անհանգստությունը: Անհանգստության
մյուս ախտանշաններն են նյարդայնությունը, լարվածությունն ու քնի խանգարումները:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում