Այս տեխնիկան կիրառելով՝ 90 վայրկյանում կազատվեք ծոծրակի ցավից. արտակարգ եղանակ

Ծոծրակի մկանների բռնվածությունը սովորաբար ուղեկցվում է ուժեղ ցավերով և վիզը թեքելու դժվարությամբ։ Հատկապես՝ երբ փորձում ես գլուխը մի կողմ թեքել։ Այս ցավը մարդուն ստիպում է ամբողջ մարմնով շրջվել, որպեսզի կարողանա կողքերը կամ հետ նայել։

Այսինքն երբ ասվում է մկաների բռնվածություն, նկատի է առնվում դրանց տոնուսի կտրուկ բարձրացումը, պնդությունը և մկանների՝ առողջ մարդու մարմնին բնորոշ բնական կծկումներին խոչընդոտելը։

Բռնվածությունն ուղեկցվում է գլխացավով, պարանոցի ցավերով, ուսերի կամ ձեռքերի ցավերով։ Մենք ձեզ կպատմենք՝ ինչպես ազատվել դրանից։

Ծոծրակի և պարանոցի ցավ

Բռնվածության հիմնական պատճառը ծոծրակի ջլերի կամ մկանների գերձգումն է, հատկապես՝ թիակների։ Այդ մկանները ղեկավարվում են երրորդ և չորրորդ վզաողերով։ Դա կարող է նաև բնածին պաթոլոգիա լինել։

Մկանների գերձգման պատճառները

1․ Սխալ դիրքով քունը, որը լարում է պարանոցի մկանները։

2․ Պարանոցի մարզական վնասվածքները։

3․ Ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է պարանոցի մկանների լարվածությանը։

4․ Վատ դիրքը, օրինակ, երբ մարդ շատ է կռանում համակարգչով աշխատելիս։

5․ Չափազանց մեծ սթրեսը, որը հանգեցնում է պարանոցի շրջանում լարվածության։

6․ Տևական ժամանակ պարանոցի սխալ դիրքը։ Օրինակ, ոմանք հեռախոսազրույցի ընթացքում հեռախոսն ուսով ականջին սեղմելու սովորություն ունեն։

Դրանից բացի, ծոծրակի մկանների բռնվածությունը կարող է ահազանգել ավելի լուրջ հիվանդությունների երևան գալու մասին։ Մարդու կյանքի համար վտանգավոր բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք ուղեկցվում են ծոծրակի մկանների լարվածությամբ։ Դա կարող է լինել վարակի հետևանքով գլխուղեղի բորբոքում կամ ուղեղի արյունազեղում։

Հնարավոր հիվանդությունները․

ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզ, պարանոցային հատվածի հոդաբորբ, մենինգիտ (ուղեղապատակի բորբոքում), ուղեղի կաթված,
էնցեֆալիտ (գանգուղեղի բորբոքում), պարկինսոնյան հիվանդություն։
Ամեն անգամ, երբ ծոծրակի մկանների բռնվածությունն ուղեկցվում է դողէրոցքով, ցանկալի է ախտանիշերի ստուգման համար դիմել բժշկական օգնությանը։ Ինքնաբուժումը մի բան էլ կարող է վնասել։

 

Եթե դուք տանջվում եք ծոծրակի մկանների բռնվածությունից, ուրեմն կիմանաք, որ սա բավական տհաճ խնդիր է և մեծ ազդեցություն է ունենում ամենօրյա գործունեության վրա։ Ձեզ առաջարկում ենք տեսանյութ, որում անցկացվող վարժությունները պարբերաբար կրկնելու դեպքում ցավը կմեղմանա 90 վայրկյանում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում