Օրվա Բաղադրատոմս. Բրնձով եւ չիր-չարազով փլավը հայկական տոնակա

Բրնձով եւ չիր-չարազով փլավը հայկական տոնական, հարսանեկան սեղանների զարդն է եղել:

Այսօր այս փլավը պատրաստում են հիմնականում Սուրբ Ծննդյան եւ Հարության տոներին: Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ ներկայացնենք այս համեղագույն փլավի տարբերակներից մեկը: Անհրաժեշտ մթերքները

Լավաշ- 0,5 հատ Չորացրած մրգերի տեսականի (սեւ սալորաչիր, ծիրանաչիր, թզի, լոռամրգու եւ այլ չրերի խառնուրդ՝ ըստ ձեր ճաշակի)- 1,5 բաժակ Չամիչ -0,5 բաժակ Չարազ (ընկույզ, նուշ, կաղին)- 1 բաժակ Բրինձ (նախընտրելի է բասմատի տեսակը)- 2-2,5 բաժակ Կարագ – 200 գրամ Բուսական յուղ- մեկ բաժակ Դարչինի ձողիկներ-2-3 հատիկ Մեխակ- 5-6 հատիկ Ջուր-4 բաժակ Աղ- ըստ ճաշակի, մոտ 1 ճաշի գդալ Կարդացեք նաև Բրնձով պուդինգ (Տեսանյութ) Բրնձով, ընկուզեղենով եւ չրերով տոնական փլավ (տեսանյութ) Ուտեստ արցախյան խոհանոցից՝ Կորկոտ (տեսանյութ) Պատրաստման եղանակը

Վերցնել մեծ, չկպչող հատակով թավա: Կես բաժակ բուսական յուղը եւ 100 գրամ կարագը դրեք թավայի մեջ՝ ցածր կրակի վրա, որ կարագը հալվի: Այդ ընթացքում լավաշը մանր կտրորներով կտրատեք (մկրատով շատ հարմար է կտրելը): Լավաշը լցրեք թավայի մեջ եւ երկու կողմից արագ տապակեք: Զգույշ կլինեք՝ չվառվի, շատ արագ է տապակվում:

Տապակած լավաշը լցրեք այլ ամանի մեջ, իսկ թավայի մեջ լցրեք մնացած բուսական յուղն ու կարագը: Երբ հալվի՝ մեջը լցրեք չրեղենը, չամիչը, չարազը, դարչինն ու մեխակը: Խառնելով տապակեք: Եթե կարիք լինի, մի փոքր էլ կարագ ավելացրեք: Բրինձը լվացեք, քամեք: Չրեղենը դատարկեք թավայից այլ ամանի մեջ: Թավայի հատակին շարեք լավաշները՝ ամբողջությամբ, նաեւ՝ եզրերով, վրան լցրեք շերտերով՝ չիր-չարազ, բրինձ, կրկին չիր-չարազ, ապա բրինձ:

Ընթացքում նաեւ շերտերին աղ արեք: Դրեք կրակին, վրան լցրեք եռացած ջուր, կափարիչով ամուր փակեք եւ թողեք թույլ կրակին եփվի, մինչեւ ջուրն ամբողջությամբ կքաշի:

Մատուցելու համար թավայի վրա դրեք թավայից ավելի մեծ տրամագիծ ունեցող մատուցարան եւ անմիջապես շուռ տվեք, բայց զգուշությամբ, որ բրինձը չթափվի կողքերից: Այս կերպ՝ տապակած լավաշը հայտնվում է վերեւում եւ փլավը տորթի տեսք է ստանում: Մատուցեք շատ տաք վիճակում: Բարի ախորժակ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: