Ոսպով ամենահամեղ աղցանը․ բացառիկ համեղ բաղադրատոմս, որը ուրիշ ոչ մի տեղ չեք հանդիպի

Այսօր մենք ձեզ կներկայացնենք ոսպով և ծաղկակաղամբի թթվով համեղ աղցան։ Այն հեշտ է, արագ և մատչելի։ Վստահ ենք, որ մեկ անգամ փորձելուց հետո այն անփոխարինելի կդառնա ձեր խոհանոցում։

Պատրաստման համար անհրաժեշտ է ոսպ՝ 300 գրամ ծաղկակաղամբի թթու՝ 300 գրամ կանաչի՝ մաղադանոս և համեմ համեմունքներ՝ աղ, սև և կարմիր աղացած պղպեղ։

Ինչպե՞ս պատրաստել. շոգեխաշում ենք ոսպը՝ պարտադիր աղով։ Կտրատում ենք ծաղկակաղամբի թթուն։ Կտրատում ենք ծաղկակաղամբի թթուն։

 

Սառը պատրաստի ոսպին ավելացնում ենք ծաղկակաղամբի թթուն, մանր կտրարատած կանաչին։ Ավելացնում ենք համեմունքները, ապա մի փոքր ձեթով միահյուսում բաղադրիչները։ Թողնում ենք, որպեսզի համերը միահյուսվեն, և կարող եք համտեսել աղցանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում