Ինքը մահից չէր վախենում, Եղնիկներում խոցել է 15-ից ավել տանկ, օգնել է վիրավոր զինվորներին. Հերոս Վահեի սխրանքները

Վահե Կամոյի Ղահրամանյանը ծնվել է 1997 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում:
Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան համալսարանը՝ ծառայել է Պաշտպանության բանակում: Սեպտեմբերի 27-ից մարտնչել է տարբեր թևերում, հոկտեմբերի 3-ին Եղնիկներում խոցել է ավելի քան 15 տանկ:

4 օր անց Վարանդայում դուրս է բերել վիրավոր և զոհված զինվորներին: Հերոս Վահեն 6 ամիս համարվել է անհետ կորած:

Վահե Ղահրամանյանի մարմինը հայկական կողմին է հանձնվել մարտի 1-ին: Հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանով:

Երիտասարդ սպայի առօրյա գործունեության ամեն օրն ապացույցն էր նրա՝ հայրենիքին անմնացորդ ծառայելու, զինվորականների նկատմամբ սիրո և հոգատարության:

44-օրյա պատերազմում Վահեն միայն մեկ բանի մասին էր մտածում՝ հաղթել թշնամուն, թեկուզ կյանքի գնով, ու նա այդպես էլ վարվեց…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: