Օգտшգործեք մանդարինի կեղևը՝ բրոնխիտից, հшզից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազшտվելու հшմшր. այն իսկական հրաշք է

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ A, C, E, PP, B1, B2, B2, B6, B9, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում:

Վնասակար նյութերը հեռացնելու համար մանդարինը 30-40 րոպե թողեք կերակրի սոդայի ու ջրի խառնուրդի մեջ (2 լիտր ջրին 1 ճաշի գդալ սոդա ավելացրեք):

Մանդարինով նիհարեցնող թեյ

Կարող է օգնել բրոնխիտի դեպքում: Բրոնխիտի դեպքում կօգնի մանդարինով թեյը: Կես մանդարինի կեղևին եռացրած ջուր ավելացրեք, թողեք 30 րոպե: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել 3 անգամ:

Հազ: Հազի դեպքում ևս մանդարինի կեղևով թեյ է խորհուրդ տրվում: Կես թեյի գդալ երիցուկին ավելացրեք կես թեյի գդալ կալենդուլա, 1 թեյի գդալ մանդարինի կեղև, 300 մլ եռացրած ջուր: Թողեք 30 րոպե: Այս միջոցով ողողեք կոկորդը:

Մանդարինի կեղևի օգտագործման 10 միջոց. ցիտրուսային սեզոնը բացված է (ֆոտո) |  Armlur – Լուրեր Հայաստանից

Կարող է օգնել ազատվել նյութափոխանակության հետ կապված խնդիրներից: Մանդարինի կեղևը չորացրեք, մանրացրեք: Ստացված փոշուց կես թեյի գդալ ավելացրեք ըմպելիքին և սննդամթերքին: Դա կօգնի ազատվել որովայնի ցավից, փքվածությունից:

Կօգնի ոտնաթաթին սնկային ախտահարման դեպքում: Մանդարինի կեղևը քսեք մաշկի ախտահարված հատվածին: Կրկնեք օրվա ընթացքում երկու անգամ՝ մոտ մեկ շաբաթ: Մանդարինը խորհուրդ է տրվում օգտագործել նաև հետևյալ պատճառներով.

օրգանիզմին ապահովում է վիտամին C-ով, ամրացնում է իմունիտետը, դանդաղեցնում մաշկի ծերացումը

մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում

նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը

մանդարինով թեյը կարող է օգնել մազաթափության դեպքում. այն օգնում է ամրացնել մազերը, դրանց փայլ հաղորդել: