Սերոժի մեջ шռյուծի ուժ կար, шրծվի սուր աչք ու իսկական հшյի անկոտրում ոգի. Սերյոժայի քույրը՝ 2 պատերազմի միջով անցած հերոս եղբոր մասին

Սերյոժա Մամիկոնի Ղուկասյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Սովորել է Ջիվանու անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտեց 2015 թվականին և զորակոչվեց Հայոց բանակ: Տուն վերադարձավ ավագ սերժանտի կոչումով վերադարձավ տուն:

Սերյոժան իր մասնակցությունն է ունեցել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում: Եղել է հրետանու հետախուզական ջոկի հրամանատար, կռվեց մինչև վերջ, պաշտպանեց հայրենի հողն ու վերադարձավ տուն:

Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Սերյոժան անհամբեր էր, թե երբ է գնալու, ռազմի դաշտ մեկնեց սեպտեմբերի 28-ին: Քիչ թե շատ, արդեն ուներ փորձ Ապրիլյանից, ու կռվելով պատերազմի ամենաթեժ կետերում՝ փրկում էր կյանքեր, իր խոսքով, տղաների տառապանքն էր թեթևացնում:

Սերյոժան զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 25-ին հերթական առաջադրանքը կատարելիս…

Քույրը հերոս եղբոր մասին մեծ հպարտությամբ է խոսում.

«… Սերոժի մեջ առյուծի ուժ կար, արծվի սուր աչք և իսկական ՀԱՅԻ անկոտրում ոգի: Եղբայրս ուներ հաջողության հասնելու իր բանաձևը` վստահ քայլերով առաջ շարժվել և հետ չնայել: Նրա համար առաջնայինն ընտանիքն էր։ Սերոժն ընկերասեր էր, հոգատար, կյանքով լեցուն, ժպտերես, բարի: Ուրիշ բառով՝ լուսավոր մարդ էր, ում հետ մի վայրկյան էլ տխուր չէիր մնա: Շատ ուշադիր ու հոգատար էր, հարգանքով՝ բոլորի հանդեպ, միշտ պատրաստ էր ձեռք մեկնել, եթե դրա կարիքը կար: Սերոժի հետ կապված ամեն ինչ բարի ու դրական էր, իր հետ անցկացրած ամեն մի վայրկյանն էլ լցված էր ջերմությամբ ու սիրով: Կցանկանայի, որ նրա մարդ տեսակն օրինակ ծառայեր մյուսների համար:

Ուրախ ու հպարտ եմ, որ քույրդ եմ… Իրականում բառերը բավարար չեն նկարագրելու Սերոժիս տեսակը, ու ոչ մի բառ չի կարող նկարագրել կարոտս։ Ես ինձ համոզել եմ՝ միշտ ներկա ես, Սե՜րս: Քո տեսակից էլ չկա: Ու հիմա ես իր նկարի հետ եմ խոսում, ամեն ինչ՝ պատմում: Քեզ բացակա չե՜նք դնի, Սերս։ Այո՜, հա՜յ քաջեր, հավաստիացնում ենք՝ Դուք ներկա եք միշտ և ամենուր»:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում