Գիտնականները զգուշացնում են պարացետամոլի մահացու վտանգի մասին. բոլորը պետք է իմանան սրա մասին

Էդինբուրգի համալսարանի մասնագետները հայտնաբերել են՝ «Պարացետամոլ»-ը մահացու վտանգավոր է։

Այս մասին վկայում են գիտնականների արած ուսումնասիրությունները,- գրում է Circulation ամսագիրը։

Մասնագետների կարծիքով՝ դեղամիջոցի շատ օգտագործման դեպքում կարող է մեծանալ սրտի հիվանդությունների և ուղեղի կաթվածի վտանգը։ Հետազոտություններին մասնակցել են 110 կամավորներ, որոնք բողոքներ են ունեցել արյան բարձր ճնշումից: Նրանցից մի քանիսը օրական չորս անգամ պարացետամոլ են ընդունել, իսկ մյուսները՝ պլացեբո (դեղի տեսքով, բայց բուժիչ հատկություն չունեցող անվնաս նյութ, որը ազդեցություն է ունենում հիվանդի վրա ինքնաներշնչման արդյունքում):

Փորձարկվողների ևս երկու երրորդը դեղամիջոցներ է օգտագործել հիպերտոնիայի դեմ: Արդյունքը ցույց տվեց, որ հիմնականում բարձրացել է հետազոտության մասնակիցների արյան ճնշումը։ Գիտնականները եզրակացրել են, որ դեղամիջոցի կանոնավոր օգտագործումը մոտ 20%-ով մեծացնում է սրտի հիվանդության կամ ուղեղի կաթվածի ռիսկը։ Փորձարկումների ավարտից և դեղամիջոցի դադարեցումից հետո մասնակիցների արյան ճնշումը վերադարձել է իր սկզբնական մակարդակին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: