Ննջարանում դրեք մեկ բաժակ ջուր՝ աղով և քացախով. շատ շուտ կզգաք արդյունքը

Եթե ինչ-որ մեկի տանը տեսնեք ջրով լցված բաժակներ, չկարծեք, թե տանտիրուհին մաքրասեր չէ: Ոչ, դա հնարավոր է՝ լինի մտածված և օգտակար որոշում: Ամենայն հավանականությամբ, այդ բաժակի մեջ ուղղակի ջուր չէ, այլ ջրի մեջ ավելացված է աղ և քացախ:

Եվ այդ ամենը արված է նրա համար, որպեսզի մաքրվի տան էներգիան: Եթե Դուք զգում եք մշտական հոգնածություն, ձանձրույթ, ապատիա, ապա շատ հնարավոր է, որ Ձեր բնակարանում բացասական էներգիա է կուտակվել:

Աղը՝ բացասականի դեմ՝

Բաղադրիչներ՝ ջուր – 1 բաժակ, քացախ – 1 ճ/գ, աղ – 1 թ/գ։

Պատրաստումը և կիրառումը. Խառնել բոլոր բաղադրիչները բաժակի մեջ: Աղը չպետք է հալչի: Բաժակը դնել այնտեղ, որտեղ ամենաշատն եք լինում, օրինակ՝ ննջարանում կամ հյուրասենյակում: 24 ժամ հետո ստուգեք՝ արդյո՞ք աղը վերև է բարձրացել: Եթե այո, ապա վերցրեք նորը և կրկնեք բոլոր գործողությունները: Կրկնեք այնքան ժամանակ, մինչև որ աղը վերև չբարձրանա: Դա նշան է այն բանի, որ տունը մաքրվել է:

Այս մեթոդն ունի նաև գիտական բացատրություն: Աղը հագեցնում է օդը բացասական իոններով, որոնք իրենց հերթին՝ ստեղծում են դրական վիբրացիա: Սա գերազանց պրոցեդուրա է, որը թույլ է տալիս արագ և առանց դժվարության մաքրել տունն էներգետիկ մակարդակում: