Վերջին անգամ խոսել էր մոր հետ ու թաքցրել, որ ԱԹՍ-ից հրաշքով է ողջ մնացել, բայց 2-րդ հարվածը ճակատագրական էր. Հերոս Սասունի պատմությունը

Մեր Հերոս Արծիվներց մեկն է՝ Սասուն Ներսիսյանը, ով տվեց կյանքը հանուն հայրենիքի ու հավերժ մնաց 18 տարեկան:

Սասուն Գրենիկի Ներսիսյան. Կապանի մեր անմահացած հերոսը. Ծնվել է 2002 թվականի մարտի քսանմեկին։ Սովորել է Կապանի 13-րդ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Սյունիքի տարածաշրջանային քոլեջում եւ դրան կից սովորել վարսահարդարում ու արդեն կայացած վարսավիր էր, որի համար ուրախ էին բոլորը։

Ուրախ ու հպարտ էր Սասունը, անգամ այդքան փոքր տարիքում գտել էր իր տեղն ու օգնում էր ծնողներին։ Նա շատ ընկերասեր էր, օգնում էր բոլորին, ամենաթույլի կողքն էր միշտ։ Եկավ հայրենիքին ծառայելու ժամանակն ու Սասունը ժպիտը դեմքին ասաց, որ ինչ էլ լինի գնալ է ծառայության:

Ծառայության անցավ Հադրութում։ Երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Վերջին անգամ խոսել է մայրիկի հետ, թաքցրել է, որ հրաշքով փրկվել է ԱԹՍ հարվածից։

Բայց առաջնագիծ մեկնելիս չհաջողվեց փրկվել 2-աթս հարվածից, ու Սասունը անմահացավ պատերազմի 1-ին օրը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում