Տրնդեզին ընդառաջ՝ պատրաստում ենք իսկшկшն տնական հալվш․ հшմն անմահական է ստացվում

Անհրաժեշտ է`1 կգ ալյուր, 200 գրամ հալած կարագ, 100 գրամ շաքարավազ, 50 գրամ տաք ջուր

Պատրաստման եղանակը`

Տնական հալվա կարելի է պատրաստել երկու եղանակով.

Ալյուրը լցնել խորը կաթսայի մեջ, ավելացնել հալած կարագը և անընդհատ խառնելով տապակել, ավելացնել շաքարի սիրոպ և շարունակել խառնել այնքան, մինչև զանգվածը դառնա միասեռ: Հալվան տեղադրել ափսեի մեջ, հավասարացնել և կտրատել խորանարդներով:

Ալյուրը տապակել մինչև մուգ-շագանակագույն դառնա, անընդհատ խառնելով, ավելացնել հալած կարագ և տապակել ևս 5-8 րոպե: Հետագա քայլերը կրկնում ենք այնպես, ինչպես առաջին եղանակի դեպքում:

Halva Հայկական հալվա Армянская халва - YouTube

Հայկական հալվայի պատրաստման ևս մեկ եղանակ կա: Դրա համար մեզ անհրաժեշտ է`

1 կգ ալյուր, 20 սպիտակուց, 10 դեղնուց, 600 գրամ մեղր, 200 գրամ շաքարավազ, կարագ։

Պատրաստման եղանակը`

Սպիտակուցները հարել շաքարավազի հետ, իսկ դեղնուցները պարզապես խառնել շաքարավազի հետ: Զանգվածները միացնել, ավելացնել ալյուրը և լավ խառնել 20-25 րոպե: Ստացված զանգվածը մաս առ մաս դնել սեղանի վրա, գրտնակել բարակ շերտով, կտրատել լապշայի տեսքով, ցանել այլուր և տապակել եռման կարագի մեջ, ապա դնել ցանցի վրա, որպեսզի կարագը հոսի: Զանգվածը դնել եռացող մեղրի սիրոպի մեջ, հանել և կտրատել խորանարդներով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում