Ալավերդի քաղաքում երկրաշարժի հետևանքով շենքերի և շինությունների պատեր են մասնակիորեն փլվել. առաջին կադրերը՝ երկրաշարժից հետո

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ փետրվարի 13-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում երկրաշարժ է զգացվել: Քաղաքացիները շենքերից դուրս են եկել  անվտանգության նկատառումներից ելնելով:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ Ալավերդի քաղաքում երկրաշարժի հետևանքով շենքերի և շինությունների պատեր են մասնակիորեն փլվել։ Ներկայացնում ենք լուսանկարներ՝ արված Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքում և Սանահին-Սարահարթ թաղամասում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում