Հերթափոխն ավարտվել էր, բայց նա փոխարինեց ընկերոջն ու այդ օրն էլ պատերազմը սկսվեց․ հերոս Դավիթ Թորոսյանի պատմությունը

Մերօրյա հերոսներից էր Դավիթ Թորոսյանը։ Նա Թորոսյանների ընտանիքի միակ որդին էր, ծնվել է 2001թ.-ի օգոստոսի 24-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում։ Քույրիկից փոքր էր 1 տարով և նրանք շատ մտերիմ էին միմյանց հետ։ Դավիթի դեմքից ժպիտն անպակաս էր։ Նա հոգատար էր, բարի և ազնիվ։ Մի անգամ ընկերոջն ասել էր․

«Ես երբ ժպտում եմ, ապա սթրեսի մեջ եմ»։

Դպրոցն ավարտելուց հետո պոլիտեխնիկական համալսարան էր ընդունվել։ 2019թ.-ի դեկտեմբերի 17-ին Դավիթը զորակոչվել է բանակ։ Սկզբում ծառայել է Մուղնիում, իսկ հուլիսին տեղափոխվել Արցախ, Շուշիին պատկանող հակաօդային զորամաս։

Սեպտեմբերի 25-ին վերջին անգամ խոսել է ընտանիքի հետ։ Իր հերթափոխն արդեն ավարտվել էր։ Սակայն ընկերը պիտի արձակուրդ գնար և նա համաձայնել էր իրեն փոխարինել։

Հենց այդ չարաբաստիկ օրն էլ սկսվեց պшտերազմը։ Իսկ ոչնչից չվախեցող Դավիթը մինչև վերջին պահը ժպտաց։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան հայրը հեռուստացույցով տեսավ, որ որդին մահացել է։ Դավիթն իր ժպիտը տարավ երկինք ու խաղաղություն բերեց մեզ բոլորիս։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում