Նույն մագնիտուդը մի դեպքում կարող է բերել 7 բալ, մեկ այլ դեպքում՝ շատ ավելի մեծ ավերածություններ. Նիկոլայ Գրիգորյան

«Ոչ ոք չի կարող կարճաժամկետ կանխատեսել, թե երբ կարող է լինել հաջորդ ավերիչ երկրաշարժը, բայց շատ կարևոր է, որ վտանգը գիտակցվի և անընդհատ պատրաստություն իրականացվի՝ այդ փորձությունը դիմագրավելու համար. չդիմագրավեցիր՝ փորձությունը կդառնա փորձանք»,- ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն այս նախաբան-հիշեցումով է սկսում երկրաշարժի մասին իր հարցազրույցները, ապա թվարկում արհավիրքին դիմակայելու կարևոր քայլերը՝ սեյսմակայուն շինարարություն, բնակչության պատրաստում, իրազեկում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալը 168.am-ի հետ զրույցում մի քանի կարևոր շեշտադրումներ է արել հերթական երկրաշարժին հաջորդող հարցերին պատասխանելու համար՝ նախ անդրադառնալով հանրության մոտ առկա «մագնիտուդ» և «բալ» եզրույթների շփոթին.

«Երկրի մակերևույթի վրա տեղի ունեցած վնասվածքների, ավերածությունների պատկերով է որոշվում բալայնությունը, իսկ մագնիտուդը խորության վրա է. տվյալ դեպքում՝ տասը կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 5 մագնիտուդ երկրաշարժ: Սպիտակի դեպքում՝ 7 մագնիտուդ էր, բայց կախված, թե ինչ խորության վրա է, երկրի մակերևույթին ինչ ապարներ են և ինչ հուսալիության, սեյսմակայուն շինարարություն է իրականացված, որոշվում է բալայնությունը: Այսինքն՝ ոչ թե բալից հետո է լինում հետևանքը, այլ հետևանքն է գնահատվում բալերով:

Նույն մագնիտուդը մի տեղում կարող է բերել 7 բալ, մեկ այլ դեպքում՝ շատ ավելի մեծ ավերածություններ, եթե նորմալ շինարարություն չի իրականացվել, ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ տունդ կառուցել ես ավազի վրա»:

Նիկոլայ Գրիգորյանի համոզմամբ՝ եթե մարդիկ առավել իրազեկված լինեն երկրաշարժերի մասին և, օրինակ, իմանան, որ 6 բալը լուրջ ավերածությունների մասին չի վկայում, խուճապի չեն մատնվի:

Արդյոք աշխարհում չկա՞ որևէ սարք, որևէ մեթոդ, որը կօգնի կանխատեսել մոտալուտ երկրաշարժը. նաև համացանցում հաճախ որոնվող այս հարցի պատասխանը դեռևս բացասական է, թե ինչու՝ Նիկոլայ Գրիգորյանը պարզաբանել է.

«Աշխարհում դեռևս որևէ երկրում՝ Ճապոնիայից մինչև Միացյալ Նահանգներ, երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսում գոյություն չունի: Թեև կանխատեսման բազմաթիվ ձևեր ու մեթոդներ կան, որոնք հիմնվում են կենդանական աշխարհի նախաարձագանքի վրա՝ ձկների, մկների, կատուների, շների, նաև ստորգետնյա ջրերի բարձրացման և իջեցման դիտարկման վրա, և այլն, բայց կարճաժամկետ հստակ կանխատեսման հնարավորություն չկա:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: