«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով մեղմ ասած աչքի չի ընկնում իր գրագիտությամբ, հերթական անգամ կոպիտ ուղղագրական սխալ է արել։

Այս մասին գրում է Armday.am-ը։
Պատգամավորն այս անգամ ֆեյսբուք սոցիալական ցանցում է գրառում արել, որը հետո երեք անգամ խմբագրել է։
«Շնորհավոր ծնունդտ կյանքս»,- նախ գրել է պատգամավորը։
Հետո ամենայն հավանականությամբ նրան հուշել են, որ ծնունդ բառին սխալ հոդ է ավելացրել, ու քանի որ Նարեկ Գրիգորյանը չի իմացել, թե որն է ճիշտ հոդը շնորհավորանքում ծնունդ բառը հանել է։
Եվ երրորդ անգամ արդեն երբ իմացել է, դարձյալ կարճ շնորհավորանքը խմբագրել է, ու այս անգամ արդեն ճիշտ տարբերակով գրել։

